Պուտինի նախընտրական շտաբի պետը տարօրինակ է համարում Մեդվեդևի պասիվությունը վարչապետի նախընտրական պայքարում

Պուտինի նախընտրական շտաբի պետը տարօրինակ է համարում Մեդվեդևի պասիվությունը վարչապետի նախընտրական պայքարում

PanARMENIAN.Net - Պուտինի նախընտրական շտաբի պետ, հայտնի ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը տարօրինակ է համարում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պասիվությունը վարչապետի նախընտրական պայքարում: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա այսպես ասած… լռում է: Ինձ թվում էր, ավելի արժանապատվորեն կլիներ, եթե նա ակտիվորեն ներգրավվեր մի մարդու նախընտրական արշավում, որին ինքն է առաջադրել որպես նախագահի թեկնածու»,-հայտարարել է Գովորուխինը «Իզվեստիային» տված հարցազրույցում:

Ստանիսլավ Գովորուխինը խոստովանել է նաև, որ Պուտինին նախընտրական արշավում պաշտոնապես աջակցում է ոչ թե իշխանության կուսակցությունը, այլ Համառուսաստանյան ժողովրդական ճակատը, քանի որ «Միասնական Ռուսաստանը» բազում սխալներ է թույլ տվել»:

Շտաբի պետի կարծիքով երկրորդ փուլ ընտրություններում չի պահանջվի, «խնդիրը կլուծվի մեկ փուլով»: Պուտինի գլխավոր մրցակից նա համարում է կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովին

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---