Թուրքիան մտադիր է արտաքսել բոլոր ապօրինի ներգաղթյալներին, այդ թվում նաև հայերին![]() PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները մտադիր են ուղղումներ մտցնել ներգաղթի մասին օրենքում, որի արդյունքում ապօրինի ներգաղթյալները կարտաքսվեն: Շատերը կարծիք են հայտնում, որ դա Թուրքիայի պատասխանն է Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների, այդ թվում `Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: «Իր ամբողջ պատմության ընթացքում Թուրքիան արտաքսման, անմեղ խաղաղ բնակչության վերաբնակեցման հարուստ փորձ է կուտակել»,-այդ առնչությամբ The Armenian Weekly-ին հայտարարել է թուրք իրավաբան Այշե Գյունայսուն: Ավելին, Գյունայսուի խոսքով, «նման պատասխան միջոցները համարվում են պարզապես «սև կատակերգություն»: «Շարունակվող սպառնալիքները մատնանշում են ինքնասիրության և ինքնահարգանքի բացակայությանը: Մտածողությունը, որի արդյունքում ծնվում են վերաբնակեցման և արտաքսման գործողություններ` հակամարդասիրական բնույթ և ռասիստական արմատներ ունի: Դրանով Թուրքիայի իշխանությունները ապացուցում են, որ դեռևս շարունակում են 20-րդ դարասկզբի իրենց նախորդների գործունեությունը»,-հայտարարել է նա: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |