Հորդանանը դիտարկում է հակաիսրայելյան պատժամիջոցների կիրառման հարցը

Հորդանանը դիտարկում է հակաիսրայելյան պատժամիջոցների կիրառման հարցը

PanARMENIAN.Net - Լոնդոնում լույս տեսնող al-Quds al-Arabi թերթը հայտնում է, որ Հորդանանի թագավոր Աբդալլան և իշխող վերնախավը հիասթափված են պաղեստինցիների ու իսրայելցիների միջև առաջընթացի բացակայությունից Ամանում կայացած բանակցություններում:

Թագավորն «ակնկալում էր, որ իսրայելցիները զգալի զիջումների կգնան, ինչը թույլ կտար պաղեստինցիներին վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ»: Վերլուծաբանները գտնում են, որ Մահմուդ Աբբասը չի հավատում բանակցությունները շարունակելու խելամտությանը, թեև թագավոր Աբդալլան դեռ պատրաստ է միջնորդ լինել:

Մինչդեռ, Աբդալլան դիտարկում է Իսրայելի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը, այդ թվում «դիվանագիտական ներկայացուցչության մակարդակի նվազեցման հավանականությունը»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---