Հովհաննես Իգիթյան. Մեծամասնական ընտրակարգն իշխանությունը պահելու միակ միջոցն է ՀՀԿ համար

Հովհաննես Իգիթյան. Մեծամասնական ընտրակարգն իշխանությունը պահելու միակ միջոցն է ՀՀԿ համար

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը մեկնաբանել է ընդդիմության՝ 100-տոկոսանոց մեծամասնական ընտրակարգին անցնելու պահանջը: Ըստ նրա, մեծամասնական ընտրակարգը պահպանելու իշխանությունների ցանկությունը բացատրվում է իշխանությունը ցանկացած գնով պահելու ցանկությամբ:

«Մեծամասնական ընտրակարգն իշխանությունը պահելու միակ միջոցն է ՀՀԿ համար»,-ասել է նա՝ նշելով, որ նույնիսկ եթե ընդդիմությունը հավաքի ձայների 60-70 տոկոսը, ՀՀԿ-ն մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների շնորհիվ կպահպանի մեծամասնությունը խորհրդարանում:

Իգիթյանը նաև հավելել է, որ իշխանությունները փորձում են հին մեթոդներով ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը: Նա հայտարարել է, որ «նրանք դեռ չեն մարսել 2008թ. և այժմ չի հաջողվի դա կրկնել»:

«Ժառանգությունը» և ՀՅԴ-ն դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ կոչ արեցին իշխանություններին չեղյալ հայտարարել մեծամասնական ընտրակարգն ու ամբողջապես անցնել համամասնական ընտրակարգի:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---