Թաթուլ Մանասերյան. Համաշխարհային ճգնաժամից Հայաստանը 2012թ կարող է շահեկան դիրքով դուրս գալ![]() 27 հունվարի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - «Շարունակվող համաշխարհային պարտքային ճգնաժամից Հայաստանը կարող է շահեկան դիրքում դուրս գալ»,-հունվարի 27 Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա, դրա համար համապատասխան քայլեր են արվում, սկայան դրանք առայժմ չեն բավարարում: Տնտեսագետը համոզված է, որ Հայաստանի զարգացող տնտեսությունը, որը դեռ լիովին ինտեգրված չէ, նման իրավիճակում կարող է վերադիրքավորվել: Դրա համար կան ռեսուրսներ և հնարավորություններ, կարծում եմ ճիշտ տնտեսական քաղաքականության շնորհիվ, կարելի է հաջողությունների հասնել»,-ընդգծել է նա: Խոսելով 2012թ արվելիք աշխատանքների մասին, Մանասերյանը առանձնացրել է այն քայլերի իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են արտաքին շուկաներում Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ըստ նրա, անհրաժեշտ է զարգացնել տեղի արտադրանքի մրցունակությունը արտահանման համար, ընդ որում, պետությունը պետք է նպաստի տեղական արտադրանքի առաջխաղացմանը: Նա դրական է գնահատել կառավարության` փոքր և միջին բիզնեսին աջակցելու քայլերը, սակայն այդ ոլորտը այժմ բարդ վիճակում է: Փոքր և միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ է նպատակային քաղաքականություն: Տնտեսագետի խոսքով կարևոր է նաև մրցակցային դաշտի առողջացումը, մենաշնորհների դեմ պայքարը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |