Հավանաբար, Հունաստանի ճակատագիրը կորոշվի առաջիկա հանգստյան օրերին

Հավանաբար, Հունաստանի ճակատագիրը կորոշվի առաջիկա հանգստյան օրերին

PanARMENIAN.Net - Արդեն այս հանգստյան օրերին հավանականություն կա, որ Հունաստանի իշխանություններն ու մասնավոր վարկատուները համաձայնություն կկնքեն պարտքի մասնակի վերակառուցման մասին: Այդ մասին, ինչպես հայտնում է «Ֆրանս Պրեսը», հայտարարել է էկոնոմիկայի ու ֆինանսների գծով եվրահանձնակատար Օլի Ռենը Դավոսի համաժողովում: «Մենք համաձայնության հասնելու շեմին ենք, հավանաբար, դա տեղի կունենա առաջիկա հանգստյան օրերին»,-ասել է նա:

ԵՄ իշխանությունները կարգադրել են մասնավոր վարկատուներին Հունաստանի պարտքի մոտ 50 տոկոսը չեղյալ հայտարարել: Այժմ կողմերը բանակցում են ավելի մեծ գումար զեղչելու հնարավորության շուրջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---