ԱՄՆ-ը մշտապես խորհրդատվություններ է վարում Թուրքիայի հետ իրանական հարցի շուրջ

ԱՄՆ-ը մշտապես խորհրդատվություններ է վարում Թուրքիայի հետ իրանական հարցի շուրջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը մշտապես խորհրդատվություններ է վարում Թուրքիայի հետ իրանական հիմնահարցի շուրջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդին հարց էին տվել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկների շուրջ:

Նուլանդն ի պատասխան հայտնել է. «Իրանական հարցի շուրջ մենք մշտապես խորհրդատվություններ ենք վարում Թուրքիայի հետ, որոնք կշարունակենք նաև հետագայում»:

Ներկայացուցիչը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք Թուրքիայից տեղեկատվություն է ստացվել այն առնչությամբ, թե որքան լուրջ է տրամադրված Իրանը բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցում:

Նուլանդը մասնավորապես նշել է. «Բոլորին հայտնի է, որ մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն գտնվում էր Իրանում: Այդ այցից հետո Դավութօղլուն լավատես էր այն հարցում, որ Իրանը շուտով կտա մեզ անհրաժեշտ պատասխանը: Սակայն մենք մինչև հիմա պատասխան չենք ստացել»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---