Սևակ Շահինի զինակիցը խոստովանել է, որ նրա սպանությունը պատահական չի եղել![]() PanARMENIAN.Net - Թուրքական բանակի զինծառայող, նույն բանակի ազգությամբ հայ զինծառայող Սևակ Շահին Բալիկչիի ու նրա սպանության համար մեղադրվող զինվոր Կվանչ Աղաօղլուի զինակից Հալիլ Էկշինը հայտարարել է, որ դատարանում կեղծ ցուցմունքներ է տվել: Ըստ նրա, դատարանում ելույթից առաջ նրան զանգել է ոմն մեկը՝ ներկայանալով որպես Բյուլենթ Կայ, և խորհուրդ է տվել հանդես գալ ի պաշտպանություն Աղաօղլուի: Սակայն, ինչպես նշել է Էկշինը, Աղաօղլուն պատահական չի կիրակել Սևակի վրա, «Կվանչը լիցքավորեց զենքն ու կրայեց Սևակին», գրում են թուրքական ԶԼՄ-ները: Ապրիլի 24-ին Շահին Բալիկչին սպանվեց իր զինակից Աղաօղլուի ձեռքով: Դատարանն ազատ արձակեց Աղաօղլուին առաջին իսկ նիստում, իսկ մեղադրական ակտով պահանջվում է 9 տարվա ազատազրկում անփութության հետևանքով մարդասպանության համար: Մինչդեռ, Դիարբեքիրի զինդատարանում պաշտոնատար զինվորականներից մեկը հայտարարեց, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցել է նրան ու հայտնել է, որ Աղաօղլուն ասել է Սևակին. «Չաղլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են դա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |