2011թ. ապօրինի հատումների վերաբերյալ կազմվել է 263 ակտ` 3126 ծառի համար27 հունվարի 2012 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը: Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ների 2011թ. հաշվետվությունները, ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տեղեկանքը` 2011թ. ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների մասին: Տեղեկացվեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում, բնության հատուկ պահպանվող, ինչպես նաեւ անտառային համակարգից դուրս ընդհանուր օգտագործման տարածքներում իրականացված ստուգումների արդյունքում 2011թ. ապօրինի հատումների վերաբերյալ կազմվել է 263 ակտ` 3126 ծառի համար: Անդրադարձ եղավ նաեւ վառելափայտի եւ շինափայտի իրացման սակագներին: ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարություններին հանձնարարվեց քննարկել սակագնային ընդհանուր մոտեցում ձեւավորելու հնարավորությունը: Բարձրացվեց նաեւ անտառային տարածքների վարձակալությունից գոյացող գումարները «Հայանտառ» ՊՈԱԿ-ին թողնելու հարցը` հաշվի առնելով պետբյուջեից ՊՈԱԿ-ին հատկացվող միջոցների սղությունը: Խորհուրդը որոշեց հարցը քննարկելու առաջարկով դիմել ՀՀ կառավարությանը: Կառաջարկվի նաեւ խորհրդի կազմում ընդգրկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի` անտառային հրդեհների դեպքերի (2011թ. արձանագրվել է 51 դեպք) հետ կապված խնդիրների քննարկման համար: Խորհրդի անդամ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ խախտումներ են նկատել Թեղուտում եւ Քաջարանում հանքավայրերը շահագործող ընկերությունների կողմից: Փոխվարչապետը հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին նշված փաստերն ուսումնասիրել տեղում: Նիստում ներկայացվեցին նաեւ հանրապետության անտառածածկի որոշման մոնիտորինգի արդյունքները: Մոնիտորինգն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում`հեռահար զոնդավորման արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Մոնիտորինգի արդյունքում արձանագրվել է, որ անտառածածկ տարածքը կազմել է 332 հազ. հա: Բացահայտվել է, որ քարտեզներում առկա անճշտությունների հետեւանքով ավելի քան 23 հազ. հա անտառ ընդգրկված չէ հանրապետության անտառային ֆոնդում: Ա. Գեւորգյանը հանձնարարեց, որ 2012թ. ընթացքում շահագրգիռ մարմինները`ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման նախարարությունները, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ինչպես նաեւ մարզպետարանները, քայլեր ձեռնարկեն փաստացի անտառածածկ տարածքը անտառային ֆոնդում ընդգրկելու եւ անհրաժեշտ ճշգրտումները կատարելու ուղղությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |