ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Այժմ վաղ է խոսել թուրքական կողմից Ստամբուլ-Երեւան ավիաչվերթի բացման առնչությամբ որեւէ ակնկալիքների մասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով Բաքվի աղբյուրները, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Զուլֆուղարովը: «Ես չեմ հավատում, որ թուրք գործարարները ներդրումներ կանեն Հայաստանում, քանի որ նրա ներքին շուկան շատ սահմանափակ է»,- նշել է նա: Զուլֆուղարովի կարծիքով, հավանաբար, Թուրքիան նման քայլ է ձեռնարկել Հայաստանում որեւէ հասարակական կարծիք ձեւավորելու կամ ինչ-որ իրադարձությունների նախապատրաստման նպատակով:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---