Վլադիմիր Գասպարյան. Մեր ամենամեծ նվաճումը տարածաշրջանի ամենալավ բանակն է

Վլադիմիր Գասպարյան. Մեր ամենամեծ նվաճումը տարածաշրջանի ամենալավ բանակն է

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, շնորհավորելով հայ ժողովրդին Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ, կոչ է արել «ամեն ինչ անել մեր բանակն էլ ավելի զորացնելու ու ամրացնելու համար»: Զինծառայողներին նա մաղթել է անձնական հաջողություններ, ինչպես նաև «նվիրվածություն իրենց գործին»:

Լրագրողների այն հարցին, թե որն է մեր բանակի ամենամեծ նվաճումն այս 20 տարիների ընթացքում, Գասպարյանը պատասխանել է. «Մեր ամենամեծ նվաճումն այն է, որ որ մեր բանակն այժմ այնպիսին է, ինչպիսին կա, չեմ վարանի ասել, որ մեր բանակն ամենալավն է տարածաշրջանում»: Ինչ վերաբերում է ԶՈւ առջև կանգնած խնդիրներին, ապա ըստ Գասպարյանի, հարկավոր է արդիականացնել բանակի նյութատեխնիկական բազան, ավելի բարձրացնելով զինվորների ու սպաների պրոֆեսիոնալիզմը: «Դա մշտական գործընթաց է, որքան զարգանում է պետությունը, զարգանում է նաև բանակը»,-ասել է ոստիկանապետը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---