ԱՄՆ տնտեսությունը չարդարացրեց ակնկալվող աճը![]() 28 հունվարի 2012 - 12:12 AMT PanARMENIAN.Net - 2011թ. վերջին 3 ամսում ԱՄՆ տնտեսության աճի տեմպերն ավելացել են: Ըստ ԱՄՆ առևտրի նախարարության, 2011թ. վերջին 3 ամսում ՀՆԱ-ն աճել է 2,8 տոկոսով: Նախորդ եռամսյակում ՀՆԱ աճը կազմել է 1,8 տոկոս: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ վերջին եռամսյակում տնտեսության աճը կկազմի 3 տոկոս: Սակայն, ՀՆԱ աճը 2011թ. վերջին եռամսայկում հիմնականում պայմանավորված էր ԱՄՆ ձեռնարկություններում ապրանքների պաշարների վերականգնմամբ: Վերլուծաբանները գտնում են, որ այդ շրջանը շուտով կավարտվի և, համապատասխանաբար, ՀՆԱ աճը կրկին կդանդաղի: Ամերիկացիների սպառողական ծախսերը վերջին եռամսյակում աճել են 2 տոկոսով, նախորդ եռամսյակի 1,7 տոկոսի դիմաց: Ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում նոր ավտոմեքենաների գնմանը՝ վաճառքն աճել է 14,8 տոկոսով: 2011թ. Ճապոնիայի ցունամին ձախողեց ճապոնական մեքենաշինական գործարաններից շատի աշխատանքը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |