«ԵԷՍ ՌՈՍՍԻԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՕԳՏԻՆ22 հոկտեմբերի 2003 - 22:56 AMT PanARMENIAN.Net - ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի»-ի ղեկավար Անատոլի Չուբայսը հանդես է գալիս Հարավային Կովկասի միասնական էներգահամակարգի ստեղծման օգտին: Նա այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Երեւանում Հայաստանի վարչապետի հետ բանակցելուց հետո: Չուբայսը ընդգծել է, որ Հայաստանի էներգահամակարգը այժմ միակն է, որ մեկուսացված է ԱՊՀ մյուս երկրներից: «Դա նվազեցնում է Հայաստանի էներգամատակարարման հուսալիությունը, ինչպես նաեւ` այլ երկրներ արտահանելու եւ ներմուծելու հնարավորությունը»,-ավելացրել է նա: «ԵԷՍ Ռոսսիի»-ի ղեկավարի խոսքերով, տարածաշրջանի միասնական էներգահամակարգի ձեւավորմանը խոչընդոտում են ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիրները: «Ինձ թվում է, հիմքեր կան փորձելու կողքի դնել դրանք եւ լուծել ռեալ գործնական հարցեր»,-ասել է նա: Ընդ որում Չուբայսը նշել է, որ տվյալ տեսակետը համահունչ է Հայաստանի ղեկավարության դիքորոշմանը: «Ելնելով Երեւանի այդ դիրքորոշումից եւ միաժամանակ արդեն լինելով Հայաստանի առանցքային էներգետիկ օբյեկտների սեփականատերը, մենք կարող ենք խոսակցություն սկսել մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է Չուբայսը: «Մեր մոտ նոր փաստարկներ են առաջանում այդ խնդիրը լուծելու համար»,-ավելացրել է նա: «Առաջին փուլում խնդիր կա վերականգնել Հայաստանի եւ Ադրբեջանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը, ինչը արտահանման-ներմուծման նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում միեւնույն է շահավետ է երկու երկների էներգահամակարգերի համար»,- ընդգծել է Չուբայսը: «Երկրորդ փուլում կարող են հայտնվել երրորդ երկրներ համատեղ դուրս գալու նախագծեր»,-ասել է նա: Չուբայսի խոսքերով, «նման երկիր կարող է լինել Թուրքիան, որտեղ բավականին լուրջ մտահղացումներ կան»: Ընդ որում նա ավելացրել է, որ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի»-ն ներկայումս պատրաստվում է մասնակցել Թուրքիայի էներգաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |