ԱՄՆ-ն հերքել է Թուրքիայում նոր ռազմակայանի շինարարության մասին տեղեկությունը![]() 28 հունվարի 2012 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հերքել է հատուկ գործողությունների անցկացման համար Թուրքիայում նոր ռազմակայանների ստեղծման ցանկության մասին տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում է «Անադոլուն», Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Տեղեկատվությունը Թուրքիայում լրացուցիչ զորակազմի տեղակայման մասին չի համապատասխանում իրականությանը: Մենք Թուրքիայի կառավարության հետ հանդիպում չենք ունեցել այդ հարցի վերաբերյալ: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի ԶՈՒ` ԱՄՆ դաշնակից և ՆԱՏՕ-ի գործընկերոջ հետ հարաբերություններին»,- նշել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |