Մարգարիտա Սիմոնյանը հերքել է ՆՏՎ տեղափոխվելու մասին լուրերը

Մարգարիտա Սիմոնյանը հերքել է ՆՏՎ տեղափոխվելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Russia Today հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը չի հաստատել տեղեկությունն այն մասին, որ նշանակվելու է ՆՏՎ գլխավոր տնօրենի պաշտոնում: «Ինձ նման բան չեն ասել»,-գրելմ է Սիմոնյանն իր Twitter-ում:

Ավելի վաղ Քսենիա Սոբչակը Twitter-ում գրառում էր թողել, որ ՆՏՎ գլխավոր տնօրենի պաշտոնը կղբազեցնի հենց Մարգարիտա Սիմոնյանը, հաղորդում է Ինտերֆաքսը: «Հավաստի աղբյուրներից՝ Մարգարիտա Սիմոնյանը շուտով կգլխավորի ՆՏՎ-ն Կուլիստիկովի փոխարեն»,-գրել է Սոբչակը, հայտնում է «Վեստին»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---