Եգիպտոսը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ ճգնաժամը կարգավորելու համար

PanARMENIAN.Net - Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ՝ երկրների միջև առաջացած ճգնաժամը կարգավորելու համար՝ այն առաջացել է Եգիպտսում հումանիտար կազմակերպությունների գործունեության շուրջ, շաբաթ օրը հայտարարել է «Ալ-Մասրի ալ Յաում» թերթի ինտերնետ-պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին Խորհրդում:

Եգիպտոսի իշխանությունների արգելքը, կապված երկրից մի քանի ԱՄՆ քաղաքացիների մեկնման հետ, որոնք գլխավորում էին Միջազգային հանրապետական ինստիտուտը, նյարդայնացրել է Վաշինգտոնին և բարդացրել ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրումը Եգիպտոսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Այն անձանց թվում, ում տեղաշարժը արգելված է, ընդգրկված է նաև Կահիրեում Միջազգային հանրապետական ինստիտուտի ղեկավար, ԱՄՆ տրանսպորտի նախարարի որդին, Սեմ Լահուդը:

ԱՄՆ վարչակազմը կտրուկ կերպով պահանջել է Կահիրեից անհապաղ վերացնել ամերիկյան քաղաքացիների տեղաշարժի համար սահմանված արգելքը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---