Հրապարակվել են գրող Շառլոտտա Բրոնտեի սիրային նամակները![]() 28 հունվարի 2012 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական գրադարանը հրապարակել է հայտնի գրող, հանրահայտ «Ջեյն Էյր» վեպի հեղինակ Շառլոտտա Բրոնտեի նամակները, որոնք հասցեագրված են նրա ուսուցիչ Կոնստանտին Էժեին: Նամակներից երևում է, որ Բրոնտեն ռոմանտիկ զգացմունքներ է տածել նրա հանդեպ: Նամակները հրապարակվել են «Սիրային նամակներ՝ սիրավեպերի երկու հազարամյակ» (Love Letters: 2000 Years of Romance) հավաքածուի մեջ, հայտնում է Լենտա.ռու-ն, հղում անելով The Daily Telegraph-ին: Նամակները գրված են 1844թ. երբ Շառլոտտան 28 տարեկան էր: Այդ ժամանակ Բրոնտե քույրերը գտնվում էին Բրյուսելում, որտեղ սկզբում սովորել են Էժեի դպրոցում, իսկ հետո դասավանդել: Էժեն, մի քանի նամակ ստանալով Բրոնտեից, պատռել է դրանք, սակայն, արդյունքում նամակները վերականգնել է նրա կինը: Ավելի ուշ նամակների բովանդակության մասին Էժեից իմացել է գրող Էլիզաբեթ Գասկելը, որը գրել է Շառլոտտա Բրոնտեի կենսագրությունը, սակայն իր գրքում դրան չի անդրադարձել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |