Ադրիանո Չելենտանոն այնուամենայնիվ կմասնակցի Սան Ռեմոյի փառատոնին![]() 28 հունվարի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հայտնի իտալացի դերասան և երգիչ Ադրիանո Չելենտանոն կմասնակցի Սան Ռեմոյի էստրադային երգի փառատոնին: Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել երգչի գործակալների ու ՌԱԻ պետական հեռուստառադիոընկերության միջև, որը կազմակերպում է այդ միջոցառումը: Փառատոնին հայտնի երգչի մասնակցության շուրջ սկանդալ է առաջացել: Մինչդեռ Չելենտանոն հենց այստեղից է սկսել իր կարիերան: Սկզբում ՌԱԻ-ն հավանություն չէր տվել Չելենտանոյի ելույթին, որը վերջերս բավականին քննադատաբար է արտահայտվում Իտալիայի իշխող շրջանակների հասցեին: Նա հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, սակայն կանոնավոր կերպով քաղաքական հրապարակումներ է ունենում ընդդիմադիր ԶԼՄ-ներում: Միայն մեկ ամիս առաջ լույս տեսավ նրա նոր ալբոմը, որը ստացավ «Ձևացնենք, թե դա ճիշտ է» անվանումը: Երգերը, որոնք քննադատում են Իտալիայի և աշխարհի ժամանակակից կյանքը, իտալական էստրադայի աստղի հետ կկտարեն նաև երիտասարդ երգիչներ, այդ թվում նաև Մանու Չաոն: Չելենտանոն բազմիցս է մասնակցել Սան Ռեմոյի փառատոնին, առաջին անգամ 1961թ.: Չնայած նրան, որ ամեն անգամ նրա կատարած երգերը հիթեր են դարձել, նրան հաջողվել է հաղթել միայն մեկ անգամ՝ 1970թ.: Այն ժամանակ նա դուետով հանդես եկավ իր կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ: Ըստ իտալական ԶԼՄ-ների, Չելենտանոյի մեկ ելույթը գնահատվում է 300 հազար եվրո, հայտնում է Euronews-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |