ԱՄՆ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում քվեարկության եւ ձայների հաշվարկման ընթացքում տեղ գտած խախտումները «ստիպում են կասկածի տակ առնել ընտրությունների արդյունքների հավաստիությունը», հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Էրելին: Ընդ որում նա նշել է, որ «Միացյալ Նահանգներն աշխատելու են ընտրված նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կառավարության հետ, սակայն մենք գտնում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը ժողովրդավարացման գործընթացն առաջ տանելու կարեւոր հնարավորություն բաց թողեց` չանցկացնելով վստահություն ներշնչող ընտրություններ: «ԱՄՆ կոչ են անում անցկացնել խախտումների անհապաղ, անկախ եւ թափանցիկ հետաքննություն», - հայտարարել է Էրելին: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է նաեւ «ընտրություններին հաջորդած բռնության փաստերի եւ քաղաքականորեն պատճառաբանված ձերբակալությունների ալիքի կապակցությամբ Միացյալ Նահանգների ծայրաստիճան մտահոգության մասին»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---