Apple-ի նախկին աշխատակից և Palm-ի նախկին ղեկավարը լքել է HP ընկերությունը![]() 28 հունվարի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Palm-ի նախկին ղեկավար Ջոն Ռունինշթեինը լքել է Hewlett-Packard ընկերությունը։ Նա մուտք էր գործել HP, որը գնելով Palm-ը՝ նախագծում էր webOS օպերացիոն համակարգը, սակայն մեկ տարի հետո HP-ն դադարեցրեց արտադրել սարքեր աշխատող webOS-ով, գրում է All Things Digital-ը։ «Ես անցնում եմ արժանի հանգստի 4 ու կես տարի webOS-ը նախագծելուց հետ»,-նշել է նա հեռանալիս։ Ինչպես նշում են լրագրողները, երբ HP-ին հրաժարվեց webOS-ից, այդ օրից ի վեր Ռունինշթեինը հազվադեպ էր երևում ընկերությունում։ Ջոն Ռունինշթեինը HP-ում պատասխանատու էր նոր արտադրանքների համար։ Մինչ Palm-ը, նա աշխատում էր Apple-ում՝ iPod փլեյերի ստեղծողների խմբում։ Լքելով 2006-ին Apple-ը՝ նա մասնակցել է Elevation Partners վենչուրային ընկերությունում, որը ներդրումներ էր կատարել Palm-ի համար, իսկ 2009-ին նա զբաղեցրել է Palm-ի գլխավոր տնօրենը։ HP ընկերությունը գնեց Palm-ը 2010-ին 1,2 միլիարդ դոլարով։ HP-ին առաջին հերթին հետաքրքրում էր webOS օպերացիոն համակարգը։ Սակայն մինչ օրս webOS-ով արտադրվել է ընդամենը մի քանի սմարթֆոն և TouchPad պլանշետային համակարգիչը, որը շուկայում հաջողության չկարողացավ հասնել։ 2011-ի օգոստոսին HP-ն հրաժարվեց արտադրել TouchPad պլանշետները։ ԶԼՄ-ներն անընդհատ գրում էին, որ մի շարք խոշոր ընկերություններ, ինչպիսին Microsoft-ն են ու Samsung-ը, պատրաստվում են գնել webOS-ը, սակայն շուտով բոլոր լուրերը հերքվեցին։ Դեկտեմբերին հայտնեցին, որ webOS-ը դառնալու է բաց համակարգ և անցյալ շաբաթ հայտնեցին, որ այն բաց կլինի մինչև սեպտեմեբեր։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |