7 հայ շախմատիստներ կմասնակցեն Moscow Open շախմատի փառատոնին![]() 28 հունվարի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Մոսկվայում մեկնարկում է Moscow Open շախմատի փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի 7 ներկայացուցիչներ: ՌՊՍՀ Գավաթ առաջնությանը գրոսմայստեր ուսանողներից կմասնակցի Ավետիք Գրիգորյանը, որը վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցնում: Առաջին տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի Ռայ Ռոբսոնը (ԱՄՆ): Ռուսաստանի Գավաթի փուլում տղամարդկանցից ելույթ կունենան Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը: Կանանցից ելույթ կունենան Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան և Կարինա Ամբարձումովան: Փառատոնը կավարտվի փետրվարի 6-ին: Փառատոնի ժամանակ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի և ՖԻԴԵ-ի հովանու ներքո մարզիչների, կազմակերպիչների և մրցավարների համար որակավորման բարձրացման դասընթացներ են անցկացվում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |