Huffington Post-ը ամերիկացիներին առաջարկում է այցելել Լեռնային Ղարաբաղ![]() ![]() PanARMENIAN.Net - Huffington Post հանրահայտ ամերիկյան հրատարակությունը Լեռնային Ղարաբաղի մասին հոդված է հրապարակել: Հոդվածի հեղինակ Օլիվիա Քաթրանջյանը պատմում է Ղարաբաղի տեսարժան վայրերի, ինչպես նաև փառատոնների մասին, որոնց արժե մասնակցել, ինչպես, օրինակ, խորովածի և բանջարեղենի փառատոնները: «Եթե դուք արկածներ եք փնտրում անհայտ տարածքում, արժե այցելել Լեռնային Ղարաբաղ»,- գրում է հեղինակը: Հոդվածի հեղինակն ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում նաև Արցախի ազատագրական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի թանգարանը: «Դուք հեշտությամբ կարող եք բազմաթիվ ճանապարհների օգնությամբ ճամփորդել Ղարաբաղում: Ղարաբաղում շատ հաճելի է նաև արշավի գնալ բազմաթիվ արահետների առկայության շնորհիվ: Օթևան գտնելը նույնպես շատ հեշտ է: Եթե դուք գիշերեք բնակիչների մոտ, ապա չզարմանաք, երբ նախաճաշկին ձեզ մի գավաթ թթի օղի առաջարկեն: Պարզապես փորձեք այն»,- գրում է Քաթրանջյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |