Android-ը 2011-ի վերջում զիջել է իր դիրքերը շուկայում![]() 28 հունվարի 2012 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ABI Research հետազոտական ընկերությունը ներկայացրել է 2011-ի վերջին եռամսյակի իր ուսումնասիրությունը։ Դրա համաձայն, Android օպերացիոն համակարգը ՕՀ-ների շուկայում կորցրել է իր դիրքերը` գրավելով շուկայի 47%-ը։ Այս ցուցանիշը դրան նախօրդող եռամսյակին 52% էր կազմում։ ABI-ն գրում է, որ Apple-ի iPhone 4S-ն է պատճառը, որ Samsung-ի Android սմարթֆոնները սկսել են զիջել իրենց բարձր դիրքերը շուկայում։ Apple-ը վերջին եռամսյակում վաճառել է 37 միլիոն iPhone, ինչով ընկերությունը դարձել է առաջատար սմարթֆոնների շուկայում։ Դիտելով այս անընդհատ աճող և նվազող մրցակցային դաշտին` վերլուծաբանները սպասում են, որպեսզի տեսնեն, թե ինչ կկատարվի շուկայում, երբ թողարկվի iPhone 5-ը։ Android օպերացիոն համակարգը մշակել է Google ընկերությունը։ Աշխարհի խոշոր սմարթֆոն արտադրող ընկերությունները թողարկում են միլիոնավոր Android սմարթֆոններ։ Android-ի հիմնական մրցակիցը Apple-ի iOS համակարգով աշխատող iPhone սմարթֆոններն են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |