Եվրոպայում երիտասարդների գործազրկության ռեկորդային ցուցանիշներ են![]() 28 հունվարի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Աշխարհը երիտասարդության զբաղվածության ճգնաժամ է ապրում: Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ երիտասարդը գործազուրկ է, իսկ զարգացող երկրներում երիտասարդների մեծամասնությունը զբաղված է տնտեսության ոչ պաշտոնական սեկտորում: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի զեկույցում, հաղորդում է MIGnews-ը: Զեկույցի համաձայն, գործազրկության ռեկորդային ցուցանիշներ է գրանցել Եվրոպան. «Երիտասարդության գործազրկության մակարդակը 2011 թվականին հասել է մինչև 21%: Այն ռեկորդային թվերի է հասել այնպիսի պետություններում, ինչպիսիք են Բալթյան երկրները, Հունաստանը, Իսպանիան և Պորտուգալիան»: 2011թ. երկրորդ եռամսյակում գործազուրկ երիտասարդների բաժինն այդ երկրներում կազմել է 45%: Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում երիտասարդների գործազրկության մակարդակն անցյալ տարի կազմում էր միջինը 19,4%: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |