Microsoft-ը Windows Phone-ի համար 250 միլիոն դոլար է վճարել Nokia-ին![]() 28 հունվարի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը 250 միլիոն դոլար է վճարել Nokia ընկերությանը 2011-ի 4-րդ եռամսյակում Windows Phone օպերացիոն համակարգը զարգացնելու համար։ Այս մասին հաղորդում է ReadWriteWeb-ը։ Microsoft-ն ու Nokia-ն մշտապես չեն խոսում իրենց պայմանագրերի մանրամասների մասին, քանի որ Microsoft-ը զգալիորեն ավելի քիչ է վճարում Nokia-ին, քան այլ հեռախոս արտադրողներին։ «Մեր ռազմավարական պայմանավորվածությունը Microsoft-ի հետ իր մեջ ներառում է հարթակի զարգացման վճարներ, ինչպես նաև մեր կողմից ծրագրային ապահովման վճարներ Microsoft-ին»,- նշել է Nokia-ն իր ֆինանսական հաշվետվության մեջ։ Windows Phone օպերացիոն համակարգի մասին Microsoft-ը ստացել է բավական դրական արձագանքներ, սակայն պետք է դեռ շատ պայքարի, որպեսզի նախագծողները շատ ծրագրեր նախագծեն այդ հարթակի համար։ Նշենք, որ 2011-ի դեկտեմբերի տվյալներով Microsoft-ի Windows Phone օպերացիոն համակարգի ծրագրերի օնլայն խանութում` Windows Phone Marketplace-ում կա ավելի քան 50 հազար ծրագիր։ Դրանք ավելանում են օրական 265-ով։ 2011-ին սմարթֆոնների շուկայում Nokia-ի բաժնեմասն ընկավ 52%-ով։ Ընկերության գլխավոր տնօրեն Շթեֆան Էլոփը հրաժարվեց Symbian և MeeGo օպերացիոն համակարգերից՝ պայմանագիր կնքելով Microsoft-ի հետ` դարձնելու Windows Phone բջջային օպերացիոն համակարգը Nokia-ի հիմնական ՕՀ։ 2011-ի նոյեմբերին շուկա դուրս եկան Windows Phone-ով աշխատող Lumia կոչվող շարքի առաջին սմարթֆոնները` Lumia 800-ը և Lumia 710-ը։ Ըստ վերջին տվյալների` ընկերությունը վաճառել է ավելի քան 1 միլիոն Lumia սմարթֆոն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |