Ժամկետային զինծառայող Ռուբիկ Միքայելյանը ՀՀ ԶՈՒ 20-ամյակի առթիվ սահմանել է արտակորման նոր ռեկորդ28 հունվարի 2012 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանն այսօր Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ սահմանել է արտակորման նոր ռեկորդ` հաղթահարելով անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին կատարած նույն վարժության սեփական ռեկորդը: Նա 4 ժամ 35 րոպեում կատարել է 7550 արտակորում (անցյալ տարի կատարել էր 6500 արտակորում): Ռեկորդը գրանցել է Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանի գլխավորած հանձնաժողովը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, որ սերժանտ Միքայելյանի սահմանած ռեկորդը կգրանցվի նախ Հայաստանի ռեկորդների գրքում՝ «Դյուցազնագրքում», ապա սահմանված ռեկորդի տեսանյութը կուղարկվի Լոնդոն` Գինեսի ռեկորդների համակարգող հանձնաժողովին` հայ մարզիկ-զինվորի ռեկորդը գրանցելու համար: Թովմասյանը նաև նշել է, որ նման ռեկորդ աշխարհում դեռ ոչ ոք չի սահմանել: Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը, ով արդեն 8 ամիս ծառայում է ՀՀ Զինված ուժերում, մտադիր է մինչ ծառայության ավարտը արտակորում վարժության ռեկորդը հասցնել 10 000-ի:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |