Թբիլիսիում կազմակերպվել է նկարիչ Ժան Խաչի աշխատանքների անհատական ցուցահանդես![]() 29 հունվարի 2012 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հարուստ և աննկարագրելի երևակայությամբ, գունային անկրկնելի համադրությամբ, բովանդակային խոր ներթափանցումով ստեղծված շուրջ վեց տասնյակ յուղաներկ, մատիտանկար, նաև քանդակագործական աշխատանքներ հունվարի 27-ին հյուրընկալվել էին Թբիլիսիի Հայ արվեստի Տան Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերի ներսում: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնի և Վրաստանի հայ նկարիչների միության կազմակերպած`Թբիլիսահայ տաղանդավոր գեղանկարիչ Ժան Խաչի (Վարուժան Խաչատուրովի) հետմահու անհատական ցուցահանդեսը նվիրված էր հեղինակի մահվան տարելիցին: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա են եղել գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վահագն Աֆյանը, հասարակական գործիչներ Ալեքսանդր Ութմազյանը, Նելսոն Պետրոսյանը, Ռաֆայել Աղաջանյանը, Ժան Խաչի հարազատները, թբիլիսյան արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլոք: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |