Ռեժիսորների գիլդիան «Արտիստը» ճանաչել է 2011թ լավագույն ռեժիսորական աշխատանք29 հունվարի 2012 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսորների գիլդիան Միշել Խազանավիչուսի սև-սպիտակ համր «Արտիստ» ֆիլմը ճանաչել է 2011թ լավագույն աշխատանք: Գիլդիան հայտարարել է այդ մասին շաբաթ երեկոյան Լոս Անջելեսի ամենամյա արարողությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով Deadline-ը: Լավագույ ռեժիսորական աշխատանք անվանակարգում մրցանակին հավակնում էին նաև Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում», Մարտին Սկորսեզեի 3D ձևաչափի արկածային «Ժամանակի պահապանը», Դևիդ Ֆինչերի «Վիշապի դաջվածքով աղջիկը» և Ալեքսանդր Պյենի ժամանակակից հոգեբանական «Ժառանգները» դրաման: Լավագույն փաստագրական ֆիլմի ռեժիսորի կոչումը բաժին է հասել Ջեյմս Մարշին` «Նիմ նախագծի» համար: Այս ֆիլմի գլխավոր հերոսը Նիմ կապիկն է, որը բնակվել է գիտնական-կենդանաբանների ընտանիքում Մանհեթենի Ուեստ սայդում: Ռեժիսորները որոշումը կայացնում են փոքր շրջանով, փակ դռների ետևում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |