Իսրայելի ՌՕՈւ-ը կորցրել են իրենց ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքը

Իսրայելի ՌՕՈւ-ը կորցրել են իրենց ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքը

PanARMENIAN.Net - Իսրայելի կենտրոնական մասում հունվարի 29 ջախջախվել է Eitan (Heron-TP) անօդաչու թռչող սարքը, որը պատկանում էր երկրի ՌՕՈւ-ին, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ը: Նախնական տեղեկությունների համաձայն, զոհեր և տուժածներ չկան:

ԱԹՉ փորձնական թռիչք է կատարել Իսրայելի ՌՕՈւ-ի Թել Նոֆ բազայից, հայտնում է The Jerusalem Post-ը: Թե որն է եղել վթարի պատճառը, առայժմ հայտնի չէ: Ականատեսներից մեկի վկայությամբ, թռչող սարքը մեծ արագությամբ մխրճվել է գետնի մեջ և պայթել:

Իսրայելի ՌՕՈւ-ը հետաքննություն է սկսել` պատճառները բացահայտելու նպատակով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---