Էջմիածնում Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առթիվ Սուրբ Պատարագ է մատուցվել![]() 29 հունվարի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առթիվ: Սուրբ Պատարագի արարողությունից հետո եկեղեցականների թափորը Վեհափառ Հայրապետին և ՀՀ Պաշտպանության նախարարին առաջնորդել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի հանդիսությունների դահլիճ, ուր տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: Ընդունելությանը Հայոց բանակի բարձրաստիճան սպայական կազմին իր հայրապետական օրհնությունն ու շնորհավորանքն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: “Հայցում ենք, որ Տերն օգնական լինի ձեզ, զորացնի ծառայության մեջ, որպեսզի միշտ բարձր պահեք Հայոց բանակի անունը և առաջնորդեք նորանոր հաղթանակների: Թող այսօր Հայոց բանակի պահապան հռչակված Ս. Խաչի օրհնությունը տարածվի յուրաքանչյուր զինվորի ու հրամանատարի վրա, զորացնի, արիացնի և պահապան լինի նրանց` դարձնելով անխոցելի”, - մաղթել է Նորին Սրբությունը: Այնուհետև, միջնորդությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց բանակի 20-րդ տարեդարձի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու “Ս. Ներսես Շնորհալի” պատվո բարձր շքանշան է հանձնել գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանին, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին, գնդապետ Սուրեն Հարությունյանին և ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանին: Տոնի առիթով ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և մի քանի այլ հոգևորականներին է հանձնել “ՀՀ Զինված Ուժեր 20 Տարի” հոբելյանական մեդալը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |