Իրանի ԱԳՆ. Սիրիայում ազատ ընտրություններ պետք է անցկացվեն![]() 30 հունվարի 2012 - 09:14 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է ընդունի բազմակուսակցություն համակարգ և երկրում ազատ ընտրություններ անցկացնի: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, Աֆրիկյան միության գագաթնաժողովի մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին: «Սիրիայում ազատ ընտրություններ պետք է անկացվեն, պետք է լինի նորմալ սահմանադրություն և բազմակուսակցություն»,-հայտարարել է Սահելին: Նրա կարծիքով, դրա համար երկրին ժամանակ է անհրաժեշտ, հայտնում է Associated Press-ը: Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել էր երկրի սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի և մայիսին կայանալիք համընդհանուր բազմակուսակցական ընտրությունների անկացման մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |