Սերգեյ Լավրովը զարմացած չէ Իրանի ծրագրերից30 հունվարի 2012 - 10:03 AMT PanARMENIAN.Net - «Իրանի որոշումը ԵՄ կողմից հուլիսի 1-ից ընդունվելիք պատժամիջոցների դեմ նրա արձագանքն է»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը Յուրաքանչյուր գործողություն հակագործողության է հանդիպում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: « Իրանի որոշումը ԵՄ կողմից հուլիսի 1-ից ընդունվելիք պատժամիջոցների դեմ նրա արձագանքն է: Թեհրանի այդ որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է հայտնի օրենքը, որ յուրաքանչյուր գործողություն հանդիպում է հակագործողության»,-ասել է Լավրովը Նոր Զելանդիայի ԱԳ և առևտրի նախարար Մարեեմ Մակկալի հետ տված համատեղ մամուլի ասուլիսում: ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ռուսասատնը հետևողական է իր դիրքորոշմանը, որ պատժամիջոցները հանդիսանում են անարդյունավետ: «Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-անփոփել է նա: Հունվարի 23 ԵՄ 27 երկրներ հաստատել են իրանական նավթի համար էմբարգո սահմանելու որոշումը` Թեհրանին մեղադրելով միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային պահանջները չկատարելու մեջ: Նոր պատժամիջոցները ենթադրում են հուլիսի 1-ից ԵՄ բոլոր անդամները պետք է դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը: ԱՄՆ և Արևմտյան մի շարք այլ երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զենքի ստեղծման մեջ, որը քողարկում են խաղաղ ատոմի անվան ներքո: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է`պնդելով, որ իր միջուկային ծրագիրը յրում է բացառապես խաղաղ բնույթ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |