Ռոման Բերեզովսկին կարող է պայմանագիր կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ

Ռոման Բերեզովսկին կարող է պայմանագիր կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ

PanARMENIAN.Net - Մոսկովյան «Դինամոյի» ղեկավարությունն առաջիկայում կհայտարարի Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ պայմանագիր կնքելու մասին:

Ինչպես հայտնում է Life Sports-ը, փորձառու դարպասապահը արդեն իսկ առաջիկա օրերին կկարողանա ձևակերպել իր տեղափոխումը: Նա կփոխարինի նախկին դարպասապահ Անտոն Շունինին:

Բերեզովսկին «Դինամոյի» կազմում հանդես գալու փորձ արդեն ունի: 2002-2005թթ ընթացքում նա հասցրել է 88 խաղ անցկացնել Ռուսասատնի առաջնություններում:

«Բերեզովսկին վնասվածք ստացած Շունինի արժանի փոխարինող է: Նա հսկայական փորձ ունի, որը կօգնի լուծել մեր առջև ծառացած հարցերը: Մենք համոզված ենք, որ Ռոմանը օգուտ կբերի թիմին»,-ասել է աղբյուրը մոսկովյան ակումբում: Ռուսասատնի առաջնությունում «Դինամոն» 58 միավորով 3-րդ հորիզոնականում է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---