Հայաստանը մասնակցելու է պատանի երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթին30 հունվարի 2012 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն այս տարի առաջին անգամ կմասնակցի ս.թ. մայիսին Վիենայում կայանալիք պատանի երաժիշտների «Եվրատեսիլին», որին մասնակցելու են նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչև ս.թ. մարտի 15-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |