Թուրքական սադրանք. Բաղիշը պահանջում է, որ իրեն ձերբակալեն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար30 հունվարի 2012 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ գծով նախարար Էգեմեն Բաղիշը Ցյուրիխում հրապարակայնորեն հայտարարել է, թե Հայոց ցեղասպանություն «չի եղել»: Դավոսի Համաշխարհային համաժողովին մասնակցելուց հետո Բաղիշը մեկնել է Ցյուրիխ՝ համերգի: Ինչպես հայտնում է «Իհլասը», Բաղիշը հիշեցրել է լրագրողներին, որ Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ և որ նման օրինագիծ մի քանի տարի առաջ ընդունել է նաև Շվեյցարիան: «Ահա ես Շվեյցարիայում եմ: Ես ասում եմ, որ 1915թ. իրադարձությոնները չեն եղել, Ցեղասպանություն չի եղել: Թող գան ու ձերբակալեն ինձ: Մենք հավատում ենք, որ Ֆրանսիայում խելամիտ մարդիկ ավելի շատ են, քան խենթերը: Այդ որոշումը ոչ մի նշանակություն չունի մեզ համար: Ես հավատում եմ, որ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը վաղ թե ուշ չեղյալ կհայտարարի այդ որոշումը»,-ասել է նա: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |