Մեծ Բրիտանիան ակնկալում է Հայաստանում արդար ընտրությունների անցկացում30 հունվարի 2012 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական կառավարության հիմնական ուշադրությունը տվյալ պահին կենտրոնացած է Հայաստանում արդար ընտրությունների կազմակերպման վրա: Այդ մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: «Հուսով ենք` Հայաստանի ղեկավարությունը, ինչպես նախորդ անգամ, կհրավիրի արտասահմանցի դեսպաններին` որպես անկախ դիտորդներ»,-հայտարարել է նա: Լիչը նկատել է, որ «ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիայի համար նախապայման է հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և մենք նպաստելու ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: Ընդ որում, նա հավելել է, որ դա առաջնային խնդիր է: 2011թ օգոստոսի 15-ին Մեծ Բրիտանիան նշանակել է Հայաստանում իր նոր դեսպաններին: Ջոնաթան Ջեյմս Էյվսը և Քեթրին Ջեյն Լիչը իրենց պաշտոնը ստանձնեցին 2012թ հունվարին: Մշտական նստավայր է լինելու Երևանը, իսկ դեսպանի պաշտոնը կատարելու են հերթով` 4 ամիսը մեկ: Նման փորձ կա նաև Զամբիայում: Համաձայն որոշ կարծիքների, միաժամանակ 2 դեսպանների նշանակումը այդ երկրի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին է խոսում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |