Աֆղանստանում թալիբների կողմից առևանգվել է Խաղաղության բարձրագույն խորհրդի անդամը

PanARMENIAN.Net - Աֆղանստանի Խաղաղության բարձրագույն խորհրդի անգամ Մաուլավի Շաֆիուլա Շաֆին առևանգվել է թալիբների կողմից աֆղանական Կունար նահանգում, հաղորդել են աֆղանական ԶԼՄ-ները:

Շաֆին ժամանել էր Ասմար գավառ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի ուղերձով, որում խաղաղ բանակցությունների կոչ է արվում: Ենթադրվում է, որ նա կորել է անցած ուրբաթ օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պաժվակ տեղեկատվական գործակալության տվյալներով, Շաֆին Կունար է մեկնել այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներն առաջարկել են իրենց կենտրոնակայանը ստեղծել Քաթարում աֆղանական ղեկավարության հետ ազգային հաշտեցման մասին բանակցություններ վարելու համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---