Դավիթ Նալբանդյանը բարելավել է ցուցանիշը ATP վարկանիշում մեկ հորիզոնականով30 հունվարի 2012 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Թենիսի միջազգային ասոցիացիան՝ ATP-ն, հրապարակել է աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը բարելավել է ցուցանիշը մեկ հորիզոնականով՝ նա 86-րդ տեղում է 630 միավորով: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը գլխավորում է Australian Open-ի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 13630 միավորով, 2-րդ տեղում 10435 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է, 3-րդ տեղում Ռոժե Ֆեդերերն է (Շվեյցարիա), նա ունի 8010 միավոր: Նալբանդյանն այժմ Արգենտինայում է, որտեղ պատրաստվում է Դևիսի գավաթին, մարզվելով Gorrochategui Acedemy-ում: Մրցաշարորւմ Արգենտինայի մրցակիցը կլինի Գերմանիայի հավաքականը: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-12 Գերմանիայի Stechert Arena Bamberg-ում: Արգենտինայի կազմում հանդես կգան նաև Խուան Մոնակոն, Խուան Իգնասիո Չելան ու Էդուարդո Շվանկը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է |