Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը կարժենա 5 մլն եվրո

Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը կարժենա 5 մլն եվրո

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարությունն ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այս տարի կսկսեն «Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացում» ծրագիրը։ Այսօր լրագրողնրի հետ հանդիպմանն այս մասին ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ նշելով, որ ԳԷՀ ֆինանսավորումը կկազմի 5 մլն եվրո։

«Այս ծրագրի նպատակն է Նուբարաշենում պահեստավորված բոլոր թունավոր նյութերը ոչնչացնել։ Մեր նշած 5 մլն եվրոն անհրաժեշտ կլինի դրանք վեր հանելու, փաթեթավորելու, տեղափոխելու ու ոչնչացնելու համար։ Բնականաբար, մեր կողմից էլ կլինեն ներդրումներ»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ դեռևս պարզ չէ՝ որտեղ կոչնչացվեն թունաքիմիկատները. «Կարող է տանենք այլ երկիր, բայց մենք նաև տեղում ունենք հնարավորություն այդ թունաքիմիկատները ոչնչացնելու։ Մի քանի գործարաններ ունենք, որտեղ դրված են 2000 և ավելի ջերմաստիճանի վառարաններ, որտեղ կարող ենք վերացնել դրանք՝ պահպանելով բանապահպանական նորմերը»։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---