Դրամի փոխարժեքը 2012թ. կգերազանցի 400 դրամը ԱՄՆ մեկ դոլարի դիմաց

Դրամի փոխարժեքը 2012թ. կգերազանցի 400 դրամը ԱՄՆ մեկ դոլարի դիմաց

PanARMENIAN.Net - Դրամի փոխարժեքը 2012թ. կգերազանցի 400 դրամը ԱՄՆ մեկ դոլարի դիմաց: Հունվարի 30-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Հույս և նախադրյայներ կան, որ դա չի լինի կտրուկ տատանումների տեսքով»,-ասել է նա:

Բանկիրը հավելել է, որ դրանք միանգամայն իրատեսական սպասումներ են, դա «նորմալ» է ներմուծման ու արտահանման հավասարակշռությունը պահպանելու համար: «Արտահանման խթանման լավագույն միջոցը փոխարժեքի համապատասխան մակարդակի ապահովումն է՝ թույլ չտալու համար այն արժեվորվի մեր հիմնական առևտրային գործընկերների համար»,-ասել է Ջրբաշյանը:

4  30.01.12 - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի մամլո սուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---