Բեռլինում ձախ արմատականները զանգվածային անկարգություններ են կազմակերպել30 հունվարի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում ձախ արմատականները զանգվածային անկարգություններ են կազմակերպել, գրում է Berliner Zeitung-ը: Ոստիկանությունը ձերբակալել է 73 հոգու, վիրավորվել է 48 ոստիկան: Ակցիաները սկսվել են հունվարի 28-ի երեկոյան Նոյքյոլնում: Այնտեղ ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Նրանք ոստիկանների վրա նետել են շշեր, քարեր և հրատեխնիկա: Արդյունքում ձերբակալվել է 35 մարդ: Բախումները շարունակվել են հունվարի 29-ի գիշերը: Ոստիկանների վրա հարձակվել են քարերով և լազերային ցուցափայտերով: Բացի դրանից, ձախ արատականները հրկիզել են մեքենաներ և աղբամաններ, ինչպես նաև կոտրել բանկերի ցուցափեղկերը: Հունվարի 29-ին անկարգությունները տեղափոխվել են Ֆրիդրիխսհայն շրջան: Բեռլինի ներքին գործերի սենատոր Ֆրանկ Հենքելը նշել է, որ ձախակողմյան արմատականների շարքում բռնությունը նույն կերպ տարածված է, ինչպես նախկինում: Բեռլինում ձախերի ակտիվացումը կապված է Liebig 14 նախագիծը ցրելու գալիք տարելիցի հետ, որտեղ անօրինական կերպով բնակվում էին ձախերի ներկայացուցիչները: Տունն ազատել էին միայն ոստիկանության օգնությամբ 2011-ի փետրվարի 1-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է |