Ադրբեջանն անդադար բողոքում է Ցեղասպանության մասին ֆրանսիական օրինագծի դեմ![]() 30 հունվարի 2012 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի միլի մեջլիսը «իր բողոքն է հայտնել» Ֆրանսիայի Սենատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ: Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան միլի մեջլիսի 2011թ. գործունեությանը նվիրված ասուլիսում: «Խորհրդարանի մակարդակով «ուղերձ է ուղարկվել, կանխելու համար օրենքի ընդունումը, աշխատանք է տարվում պատգամավորների հետ, այն շարունակվում է մինչ օրս: Չնայած դրան, ցավոք որոշումը կայացվեց: Սակայն մենք կշարունակենք մեր ջանքերը Թուրքիայի հետ միասին»,-ասել է նա: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |