ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՅԱԼ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԵՐ»-Ի ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հոկտենբերի 22-ին կարճատեւ այցով Երեւան կժամանի «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի») ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը: Հայաստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Ա.Չուբայսը հանդիպումներ կունենա հանրապետության ղեկավարության հետ, որի արդյունքում սպասվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: Նշենք, որ «ԵԷՍ Ռոսսիի»-ն այսօր աշխատում է Հայաստանի երեք առանցքային էներգաօբյեկտների հետ` Հայկական ԱԷԿ-ի, Սեւան-Հրազդանի կասկադի, որի մեջ են մտնում 5 հիդրոէլեկտրակայաններ, եւ վերջերս հավատարմագրային կառավարման հանձնված Հրազդանի ՋԷԿ-ի:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---