ՀԱԿ-ը գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 18 կուսակցություններից բաղկացած բլոկով 30 հունվարի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 18 կուսակցություններից բաղկացած բլոկով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա նշել է, որ այդ որոշմանը բուռն քննարկումներ են նախորդել ՀԱԿ-ում, սակայն Կոնգրեսի մեջ մտնող քաղաքական կուսակցություններին հաջողվեց համաձայնության գալ: Դրա հետ մեկտեղ Զուրաբյանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը շարունակում է մնալ ՀԱԿ-ի գլխավոր պահանջը, և մասնակցությունն ընտրություններին այդ նպատակին հասնելու գործիքներից մեկն է: «Խորհրդարանական ընտրությունները պետք է օգտագործվեն արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար, և դա իրականում շատ ավելի կարևոր է, քան արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- նշել է նա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք արդեն որոշվել է ՀԱԿ-ի ընտրացուցակը, և արդյոք այն կգլխավորի ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, Զուրաբյանը պատասխանել է, որ մամլո ասուլիսից հետո կհավաքվի ՀԱԿ-ի քաղխորհուրդը, որի ժամանակ քննարկվելու է այդ հարցը: Ընդ որում, նա համոզված է, որ վերջնական որոշումն այսօր չի ընդունվելու, և Կոնգրեսն այս շաբաթ ևս մի քանի անգամ կհավաքվի: «Ես չեմ կարծում, որ հարցը կլուծվի, քանի որ դա բարդ է, մենք կհանդիպենք չորեքշաբթի և, միգուցե, ևս մեկ անգամ այս շաբաթվա ընթացքում... 18 կուսակցություններից բաղկացած բլոկն աննախադեպ երևույթ է»,- հայտնել է նա: Ընդ որում, նա հերքել է լուրերն այն մասին, որ Կոնգրեսի ներսում պայքար է գնում ընտրացուցակում տեղերի համար, և որ կուսակցությունների միջև տարաձայնություններ կան:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |