Սիրիայի ընդդիմությունը չի մեկնի Մոսկվա՝ սեփական իշխանությունների հետ բանակցելու համար30 հունվարի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ազգային խորհուրդը Ռուսաստանից հրավեր չի ստացել Մոսկվայում Սիրիայի պաշտոնական իշխանությունների հետ բանակցելու վերաբերյալ և չի մեկնի բանակցությունների, եթե նման հրավեր ստանա, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ընդդիմության ներկայացուցչի վրա: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը, առաջարկելով Մոսկվայում անցկացնել Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության բանակցությունները, համաձայնություն է ստացել Սիրիայի իշխանություններից և հուսով է ստանալ նաև ընդդիմության համաձայնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք նման առաջարկ չենք ստացել…եթե նման առաջարկ կա, դա ոչ այլ ինչ է, քան ՄԱԿ ԱԽ-ի վրա ազդելու փորձ»,-ասել է խորհրդի գործկոմի անդամ Աբդել Բասետ Սեիդը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |