Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը![]() 30 հունվարի 2012 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության ծրագրի համատեքստում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Սոչիում անցյալ շաբաթ կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |