Իբր Սիրիայում կորած լրագրողն իր մասին լուր է տվել Թուրքիայից էլեկտրոնային փոստով30 հունվարի 2012 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Ռուս լրագրող Ալեքսանդր Ռիբինը, որն աշխատում է Թաջիկստանում լույս տեսնող «Բիզնես ի պոլիտիկա» (ԲԻՊ) ռուսալեզու թերթի համար, և որը, իբր, կորել էր Սիրիայում, իր մասին լուր է տվել էլեկտրոնային փոստով: «Ես էլեկտրոնային փոստով հաղորդագրություն ստացա նրանից, որում ասվում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, և պետք չէ խուճապի մատնվել, և որ նա քիչ առաջ Թուրքիայում էր, իսկ հիմա արդեն Թբիլիսիի ճանապարհին է»,- ասել է թերթի խմբագիր Ջամշեդ Ուլմասովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ լրագրողի ընկերուհին հաղորդել էր, որ անցյալ չորեքշաբթի 29-ամյա Ռիբինը դուրս էր եկել տնից սիրիական Լաթակիա քաղաքում և անհետացել: Նրա տվյալներով, իրենք պետք է Իրանի մուտքի արտոնագիր ստանային և Դամասկոսից մեկնեին Թեհրան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |