Մայք Թայսոնը կընդգրկվի World Wrestling Entertainment Փառքի սրահում![]() 30 հունվարի 2012 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը կընդգրկվի World Wrestling Entertainment (WWE) ռեսթլինգի աշխարհի խոշորագույն կազմակերպության փառքի սրահում: «Ինձ համար պատիվ է, որ ինձ կընդգրկեն WWE Փառքի սրահում: Ես գերծանր քաշային կարգում պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն էի, բայց ինձ համար ամենից ուրախ ռինգը հենց WWE-ում էր»,- ասել է Թայսոնը, հաղորդում է championat.com-ը: WWE Փառքի սրահում ընդգրկվելու արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին Մայամիում` American Airlines արենայում, WrestleMania XXVIII մրցաշարից առաջ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |