2011-2013թթ ԵՄ-ն և Հայաստանը կխորացնեն հարաբերությունները հումանիտար և էներգետիկ ոլորտներում![]() 31 հունվարի 2012 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարողացել է բավականին բարեհաջող իրականացնել 2009-2011թթ ԵՄ-Հայաստան միջգերատեսչական հարաբերությունների հանձնաժողովի գործողությունները: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` Երևանում հանձնաժողովի նիստի ժամանակ: «Նախորդ տարի մեզ հաջողվել է լավ արդյունքների հասնել, մասնավորապես, ոստիկանական կառույցի ոլորտի բարեփոխումների առումով»,-ընդգծել է նա: Ինչպես նշել է Բաղդասարյանը, 2011-2013թթ գործողությունների ծրագրում առանձնացվել են 6 առաջնային ոլորտներ` արդարադատության, առևտրա-տնտեսական, քաղաքական, բնապահպանական և հումանիտար: Բաղդասարյանի խոսքով, նոր ծրագրում ուշադրություն է դարձվելու հումանիտար և էներգետիկ ոլորտներին: Արդեն մինչև փետրվար կկազմվի փաստաթուղթ` ուղղված եվրաինտեգրման գործընթացների արագացմանը»,-հայտարարել է Բաղդասարյանը` հավելելով, որ էներգետիկայի ոլորտում հիմնական շեշտը դրվելու է համապատասխան ենթակառույցների ստեղծման վրա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |