Զոհրաբ Մնացականյան. Հանրության շրջանում փոխհամաձայնություն կա եվրաինտեգրման վերաբերյալ

Զոհրաբ Մնացականյան. Հանրության շրջանում փոխհամաձայնություն կա եվրաինտեգրման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանը շատ արդյունավետ բանակցություններ է վարում ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի շուրջ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 28 կետերից 22-ի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ-Հայաստան համագործակցության համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Մնացականյանն ասել է, որ հանրության շրջանում փոխհամաձայնություն կա եվրաինտեգրման վերաբերյալ, ինչը շատ կարևոր է:

Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ «կողմերը պետք է ուշադրություն դարձնեն նաև միջխորհրդարանական կապերին», ինչը ևս կնպաստի այդ գործընթացին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---